Web Summit, աշխարհի խոշորագույն ամենամյա IT-կոնֆերանսներից մեկը։ Հիմնական թեմաներն են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, IT ոլորտի սթարթափները, ֆինանսական տեխնոլոգիաները, էլեկտրոնային առևտուրը, մեքենայական ուսուցումը, արհեստական բանականությունը, տվյալների փոխանցման տեխնոլոգիան, բանացանցը, մեծ տվյալները, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթությոն, բժշկության, ժամանցի, մեդիայի և վերլուծության մեջ[1][2][3][4]։
Գագաթնաժողովներին մասնակցում են ինչպես Fortune 500-ի ընկերությունների ղեկավարները, այնպես էլ փոքր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները և մշակողները, որոնք ներկայացնում են բարձր տեխնոլոգիաների և հարակից ոլորտների ամբողջ համաշխարհային արդյունաբերությունը։
Web Summit-ը միջոցառումներ է անցկացնում ամբողջ աշխարհում, ներառյալ հիմնադրամները․ RISE-ը Հոնկոնգում, Collision-ը՝ Նոր Օռլեանում, SURGE-ը Բանգալորում և MoneyConf-ը՝ Մադրիդում։